Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի եւ Դուբայի էմիր, շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ընկերությունը ենթարկվել է փորձության Մեծ Բրիտանիայի դատարանի որոշման պատճառով, որը վճռել էր, որ Ալ Մաքթումը կազմակերպել է իր սեփական դստրերի առեւանգումը, գրում է Metro-ն:

Պարբերականը նշում է, որ Բրիտանիայի թագուհին եւ Դուբարի ղեկավարը կիսել են սերը ձիերի նկատմամբ, իսկ Ալ Մաքթումին է պատկանել Լոնդոնում տեղակայված Godolphin Racing էլիտար ձիավուծարան:

Թագուհին եւ շեյխը պարբերաբար հանդիպել են 20 տարվա ընթացքում, եւ ասեկոսեների համաձայն՝ Ալ Մաքթումը պարբերաբար ձիեր է նվիրել Ելիզավետային:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դուբայի էմիրը պլանավորել էր իր երկու դստրերի առեւանգումը՝ համաձայն Մեծ Բրիտանիայի դատարանի վճռին:

Բացի այդ, դատավարության փաստաթղթերում խոսվում էր «կրտսեր տիկնոջը»՝ արքայադուստր Հայա Բանթ ալ Հուսեյնին վախեցնելու մասին:

Դատարանը նկարագրել է շեյխ Մուհամեդի հնարավոր գործողությունները որպես անգլիական եւ միջազգային իրավունքը պոտենցիալ խախտող վարք:

Պարբերականը ներկայացրել է լսումների որոշ մանրամասներ, որոնց ընթացքում ասվում է ընտանեկան սագայի մասին 20 տարի տեւողությամբ, երբ Դուբայի 70-ամյա ղեկավարը կազմակերպել էր միջազգային մասշտաբի առեւանգումներ՝ բանտարկելով իր դստրերին՝ այդկերպ «զրկելով նրանց ազատությունից»:

Խոսքը վերաբերում է արքայադուստր Շամսին, որն անհետացել էր Քեմբրիջից 2000 թվականին 19 տարեկանում, եւ արքայադուստր Լատիֆային, որին ձերբակալել էր հնդկական բանակը Հնդկական օվկիանոսի ջրերում 2018 թվականին, երբ նա 32 տարեկան էր, եւ հարկադրաբար վերադարձրել Դուբայ:

Բացի այդ, արքայադուստր Լատիֆան նաեւ մեղադրել էր հորը խոշտանգումներ կատարելու մեջ: