Չեխական եւ սլովակյան իշխանությունները երկուշաբթի օրը այդ երկրների տարածքում կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել։ Չեխիայում ոստիկանությունը սկսել է ընտրովի չափել երկիր մտնող վարորդների ջերմությունը։ Սլովակիայում փակվում են դպրոցները, մսուրները եւ մանկապարտեզները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեքսի խոսքերով՝ հանրապետությունում բացահայտվել են 32 վարակվածներ։ Նրանց մեծ մասը վերջերս է վերադարձել Իտալիայից։ Ավելի քան 1100 քաղաքացիներ, որոնք շփման մեջ են գտնվել վարակվածների հետ, երկշաբաթյա տնային կարանտինի տակ են վերցվել։ Կարանտինի խիստ ռեժիմը խախտողներին սպառնում է մինչեւ 3 մլն կրոն (մոտ 120 եվրո) տուգանք։

Սլովակիայում երկուշաբթի օրը կորոնավիրուս է հայտնաբերվել Բրատիսլավայի մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհու մոտ։ Հանրապետությունում վարակվածների թիվը հասել է 6-ի։ Իշխանությունները քննարկում են պետծառայողների գործուղումներն արտասահման ժամանակավորապես արգելելու հարցը։

Սլովակիայում նույնպես երկու շաբաթով փակվել են կամ փակվում են մսուրները, մանկապարտեզները եւ դպրոցները։