Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով Իտալիա այցի ժամանակ: Այս մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ-ն:

«Մենք կարող ենք հաստատել, որ մեր աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով, անալիզը դրական է եղել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ վարակված աշխատակիցը բուժում է ստանում տանը: Նրա հետ շփված բոլոր անձինք գտնվում են տնային կարանտինի մեջ:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Բրյուսելում ԵՄ ինսիտուտների 2 աշխատակից վարկավել է կորոնավիրուսով: