Նոր կորոնավիրուսի տարածումը կշարունակվի առնվազն մինչեւ այս տարվա հունիս։ Այս մասին հայտարարել է համաճարակի դեմ պայքարի ՉԺՀ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Չժուն Նանշանը, հայտնում է Hong Kong Economic Times-ը։

Նանշանի խոսքերով՝ վիրուսի տարածումը կանխելու համար պետք է ուժեղացնել սանիտարական վերահսկողությունը սահմաններին եւ հաստատաել խիստ կարանտինային քաղաքականություն՝ համաճարակով բռնկված երկրներից եկողների համար։

Այժմ ավելի քան 100 երկրներ հայտնել են իրենց տարածքներում կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին։ Հիվանդացածների ընդհանուր թիվը ամբողջ աշխարհում կազմել է 109 000, որոնցից 3800-ը՝ մահվան ելքով։ Ամենաշատ վարակվածները Չինաստանում են, Հարավային Կորեայում, Իտալիայում եւ Իրանում։