Երկուշաբթի օրը Քաբուլում տեղի է ունեցել Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Հանիի երդման արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով TOLOnews հեռուստաալիքին։
Նախագահական ընտրություններն Աֆղանստանում անցկացվել են անցյալ տարվա սեպտեմբերին։ Միայն 2020թ․ փետրվարի 18-ին է Հանին պաշտոնապես հայտարարվել հաղթող։ Անկախ ընտրական հանձնաժողովի ամփոփիչ տվյալների համաձայն՝ նա ստացել է ընտրողների ձայների 50,64 տոկոսը։
Աշրաֆ Հանին երկրորդ անգամ անընդմեջ կկատարի Աֆղանստանի նախագահի պարտականությունները։ Հանիի հետ միասին երդվել են նաեւ երկու փոխնախագահները, ինչպես նաեւ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը։
Հանիի երդման արարողությունը սկզբնապես նշանակված էր փետրվարի 27-ին, սակայն Վաշինգտոնի պնդմամբ երկու շաբաթով հետաձգվել էր։ ԱՄՆ-ի կարծիքով՝ փետրվարի վերջին երդմնակալությունը կարող էր սրել տարաձայնությունները քաղաքակյան ընդդիմադիրների, հատկապես գործող վարչապետ Աբդուլա Աբդուլայի հետ։
Գրեթե միաժամանակ Աշրաֆ Հանիի երդմնակալության ժամանակ Աբդուլան սեփական երդմնակալությունն էր անցկացրել աֆղանական մայրաքաղաքի մեկ այլ մասում։





























