Երկուշաբթի մահափորձից հետո Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը հայտարարել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես Սուդանի ժողովրդին հավաստիացնում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, առողջությունս լավ վիճակում է: Տեղի ունեցածը չի կանգնեցնի փոփոխության ճանապարհը»,- գրել է Համդուկը Twitter-ում:

Ավելի վաղ Սուդանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Համդուկի առողջությունը նորմի է վերադարձել այն բանից հետո, երբ պետական հեռուստատեսությունը հաղորդել էր վերջինիս ավտոշարասյան վրա մահափորձի մասին: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, հարձակումը տեղի է ունեցել Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող Քոբար թաղամասում: