Նախընտրական քարոզարշավը վտանգավոր է մարդկանց առողջության համար՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Բուկլետը ձեռքից ձեռք է անցնում, եւ հասկանալի չէ, թե ինչի հույս ունեն իշխանությունները՝ նման արկածախնդրության դիմելով եւ սպառնալիք ստեղծելով»,- նշեց նա:
Նա հավելեց, որ ամենամեծ «խուճապարարը» Նիկոլ Փաշինյանն էր, ով սոցցանցերում հայտարարեց կորոնավիրուսով վարակման դեպքի մասին:
«Բացառված չէ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան հայտարարվել է»,- պարզաբանեց մեդիափորձագետը:
Քոչարյանն ընդգծեց, որ 32 մարդու կարանտինի համար Ծաղկաձորում տեղավորելը հարված էր զբոսաշրջության համար:
Հիշեցնենք, որ Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու:





























