Մինչեւ մարտի 23-ը փակ կլինի նաեւ Megamall Armenia-ն։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:

«Megamall-ը կարևորելով ձեր առողջությունն հայտարարում է,որ մարտի 16-ից մինչ մարտի 23-ը Megamall Armenia-ն ժամանակավորապես փակ է լինելու:

Սակայն Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և ԲԱՑ ԿԼԻՆԻ 24 ԺԱՄ, հետևելով առողջապահության նախարարության կանոններին`առանց խուճապի, հանգիստ այցելե՛ք սուպերմարկետ և կատարե՛ք այս օրերին ձեզ անհրաժեշտ առևտուրը․

Yerevan City-ն միշտ ձեր կողքին է։

Եղե՛ք առողջ և հետևե՜ք անձնական հիգիենայի կանոններին»։

Նշենք, որ մինչեւ մարտի 23-ը փակ կլինեն նաեւ Երեւան մոլ հիպերմարկետն ու Դալմա Գարդեն Մոլը։