Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունն այն է, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, եւ լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ։ Դիանա Գասպարյանը:

Նա, ասնավորապես, նշել է.

«Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երեւան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:

-Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 15-ի երեկոյան Էջմիածնից դուրս եկող 27 ելքերից գործում են միայն երեքը, մնացածը փակվել են: