ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամները մարտի 17-ին հանձնաժողովի նիստը սկսել են բժշկական դիմակներով՝ նախապես ձեռքերը լվանալով ալկոգելով, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ մարտի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Կառավարությունը որոշում ընդունեց ամբողջ երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչեւ ապիրիլի 14-ի ժամը 17:00: