Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնն եւ Էդ Ռոյսը կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (АNCA):
«Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ այդ ոճրագործությունը մնա չդատապարտված եւ չճանաչված: Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` մենք հաստատում ենք մարդկության դեմ ապագա ոճրագործությունները կանխելու հարցին մեր նվիրվածությունը», - ասված է կոնգրեսականների կողմից Սպիտակ տուն ուղարկված նամակում:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրանց ջանքերի համար:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Օբամային ցեղասպանության ճանաչման կոչով էին դիմել սենատորներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Մենենդեզը:





























