Մենք պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել եւ առաջիկա օրերից սկսել դպրոցներն ամբողջությամբ ախտահանել: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց՝ սա լավ հնարավորություն է, որ եթե դպրոցներում վարակներ կան, վերացվեն: «Ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում, եւ սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները արտակարգ իրավիճակի ավարտից հետո լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին»,-ասաց նա:

Հարցին՝ եթե պարապմունքները դադարեցված են, արդյոք մարզերում ծնողները պե՞տք է վճարեն մանկապարտեզների համար, Հարությունյանը նշեց, որ հիմնարկները համայնքային են, եւ համայնքները պետք է որոշեն, թե ինչպես կգործեն մանկապարտեզները: «Բայց ենթադրում եմ, որ չեն վճարելու»: