Հաջորդ շաբաթվա վերջին հայտարարվելու է հանրային տրանսպորտի գնման մրցույթ: Այս մասին մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստում ասաց մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա պարզաբանմամբ՝ գործընթացի ձգձգման պատճառն այն է, որ միջազգային փորձագետներին Երեւան հրավիրելու հնարավորություն չի եղել: «Պատճառը հասկանալի է, քանի որ Եվրոպայում խնդիրը (կորոնավիրուսի տարածման – խմբ.) ավելի վաղ սրվեց, եւ բոլոր գործողություններն ու փոխգործակցություններն իրականացվում էին առցանց»,- նշեց Սարգսյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցույթը հայտարարվելու է 2020 թվականի փետրվարին, եւ աշնանը մայրաքաղաք է բերվելու 100 ավտոբուս: