Մասնավոր հատվածին ֆինանսական աջակցության գումարը հետագայում կարող է մեծացվել։ Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի մրցակցային առավելությունն այն է, որ նա ձգտում է, որքան հնարավոր է արագ, հարմարվել փոփոխվող պայմաններին։ «Այդ նպատակների համար տրամադրվել է 150 մլրդ դրամ ֆինանսական օգնություն, որը կուղղվի բիզնեսի եւ տնտեսվարող սուբյեկտների աջակցությանը, որոնք մտադիր են վերակազմակերպվել նոր պայմաններում։ Ֆինանսական օգնությունը կտրամադրվի հաշվի առնելով այս կազմակերպությունների հետ աշխատող կոմերցիոն բանկերի գնահատականները։

Պետությունը մտադիր է սատարել նաեւ բնակչության խոցելի շերտերին, որոնք այս ճգնաժամի հետեւանքով առանց աշխատանքի կմնան»,- պարզաբանեց Տիգրան Խաչատրյանը։ Նա բավարարվածություն հայտնեց, որ ճգնաժամի հետեւանքով ոչ մի նախագիծ չի չեղարկվել՝ հավելելով, որ պետությունն ամեն ինչ կանի դրանից խուսափելու համար։