Երկրորդ օրն է՝ լրագրողներին կորոնավիրուսի պատճառով թույլ չեն տալիս ներկա գտնվել ԱԺ հանձնաժողովների նիստերին:
Նրանց թույլ են տալիս ներկա գտնվել նիստերին ոչ ավել, քան 10 րոպե, ինչից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչները ստիպված են լինում նիստերին հետեւել ուղիղ եթերով:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն ավելի վաղ արտակարգ դրություն է հայտարարել, որը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ից ժամը 18:00-ից մինչեւ ապրիլի 14-ը ժամը 17:00: Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է մարտի 1-ին:




























