ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հաստատեց տեղեկատվությունը, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կուբանում կորոնավիրուսով վարակված եւ Սոչիի հիվանդանոցում հոսպիտալացված երկրորդ մարդը եկել էր Հայաստանից, նրա հետ շփվածների շրջանակը պարզվել է, բոլորը, ում հետ նա շփվել է, մեկուսացված են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:

«Կորոնավիրուսային ինֆեկցիայով երկրորդ հիվանդացածը հիմա Սոչիի հիվանդանոցի մեկուսացված բոքսում բուժում է ստանում: Այդ մարդը տարածաշրջան էր եկել Հայաստանից: Կրասնոդարի երկրամասում հիվանդացածների շփումների շրջանակը օպերատիվորեն պարզվել է: Բոլորը, ում հետ նրանք շփվել են, հիմա մեկուսացված են բժիշկների հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման նոր դեպք. Նա Հայաստանից էր եկել