Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ Դեսպանությունից:

Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով:

Նշենք, որ այսօր Սպայկա ընկերությունը տեսանյութ էր հրապարակել անցակետում բեռնատարների հերթից եւ գրել, որ շուրջ  10 օր բեռնատարները կանգնած սպասում են անցակետի բացվելուն:

Բեռնատարները 10 օր է՝ Վրաստանով ՌԴ անցնելու թույլտվության են սպասում