Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին հանձնարարվել է ուղեւորների միջեւ սոցիալական հեռավորություն պահպանել: Այս մասին մարտի 27-ին կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ՀԿԵ-ին համապատասխան ցուցումներ են տրվել, որպեսզի ուղեւորները պահպանեն 1 եւ ավելի մետր հեռավորությունը:

«Վերահսկողությունն իրականացվում է թե նախարարության, թե ՀԿԵ աշխատակիցների, թե տեսչական մարմնի կողմից: Այդ ռեժիմը կպահպանվի մինչեւ նոր ցուցումներ ստանալը»,- հայտնեց Սիմոնյանը:   

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է գործում: