Քորթնի, Քիմ եւ Քլո Քարդաշյանները հայտարարել են, թե «հույժ գաղտնի հանդիպում» են ունեցել (որի մասին անմիջապես պատմել Twitter-ում):

Աղջիկները հայտնել են OPI օծանելիքի բրենդի ղեկավարության հետ հանդիպման մասին: Նրանք մտադիր են ընդլայնել սեփական նորաձեւության կայսրությունը` եղունգների լաքի թողարկման հաշվին:

Քորթնին հավելել է, թե «տարված» է OPI-ի լաքերի արտադրությամբ:

Բրենդի ներկայացուցիչը հուսով է, որ կայանալիք համագործակցության մանրամասները հայտնի կդառնան մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդում է Cosmo.ru-ն:

Վերջերս Քորթնին, Քիմն ու Քլոն աշխատել են Sears առեւտրային հսկայի հետ` էքսկլյուզիվ հագուստի եւ աքսեսուարների արտադրության ուղղությամբ: The Kardashian Сollection-ն արտացոլում է քույրերի ճաշակն ու նախատեսված է 17-ից 35 տարեկան գնորդուհիների համար: