Ջասթին Թիմբերլեյքը ճաղատանում է: Հենց այդ տհաճ գործոնով էլ պայմանավորված է երգչի իմիջի վերջին փոփոխությունը: Ինչպես գրում է raut.ru-ն, երգչին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով, նրա իմիջի կտրուկ փոփոխության պատճառը ստիլիստների խորհուրդները կամ նորաձեւություն չէ, պարզապես Ջասթինը ճաղատանում է:

Թիմբերլեյքը բնությունից գանգուր մազեր է ունեցել, որոնք շատ փխրուն են, եւ ժամանակի ընթացքում ավելի են թուլացել: Ըստ աղբյուրների, երգիչը սկզբում սարսափած էր, բայց հետո կտրել է մազերը եւ դարձել երիտասարդների համար նորաձեւության նոր ներշնչանք: