Օրերս  Երեւանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր: Այս մասին հայտնում է arevelk.am-ը:

Ինչպես հայտնում է կայքը մահացածը  հալեպահայ  Մարի Մարանյան-Շիշոյանն էր։

 Կինը Հալեպից Երեւան էր տեղափոխվել սիրիական պատերազմի սկզբին:

Հայաստանում վերջին տվյալներով հաստավել է կորոնավիրուսով վարակման 770 դեպք, ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է: