Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ այսօր՝ ապրիլի 26-ինժամը 14։40-ի սահմաններում, թթվածնային բալոնի պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 3 մարդ:
Մահացածը 27-ամյա Իսահակ Մայիլյանն է, իսկ Զորի Բաբայանը, Յուրի Գասպարյանը եւ Տիգրան Շահբազյանը վնասվածքներ են ստացել։
Նշված վայրում այս պահին աշխատում են ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար ջոկատի աշխատակիցները։
Գործարան են հրավիրվել դատական բժիշկը, դատախազության, ոստիկանության Սյունիքի մարզի վարչության աշխատակիցները եւ քննչական բաժնի քննիչները։




























