Մալավիում սկսվել է Մադոննայի դեմ հայցի քննությունը: Նրա բարեգործական հիմնադրամի 8 աշխատակիցներ երգչուհուն մեղադրում են իրենց ապօրինաբար աշխատանքից հեռացման մեջ եւ 15 դոլար փոհատուցում են պահանջում:
Հայցվորները պնդում են, որ իրենց ստիպել են չեղյալ հայտարարել աշխատանքային համաձայնագրերը` անարդարացի եւ հակասահմանադրական միջոցներով:
Ավելի վաղ Մադոննան, վերանայելով իր ֆինանսական պարտավորությունները, դադարեցրել էր միջոցներ հատկացնել Աղջիկների ակադեմիայի ֆինանսավորմանը:





























