Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ եթե մարդու մոտ կորոնավիրուսով վարակում է ախտորոշվել, ապա բուժումն անցկացվում է պետպատվերի շրջանակում: «Պետությունն այս շրջանում ստանձնում է անհրաժեշտ ամբողջ բժշկական օգնության ցուցաբերումը , որը պետք է ցույց տալ հիվանդին»,- պարզաբանեց Ավանեսյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ այս ցուցակի մեջ չեն մտնում այն անձինք, որոնց մոտ կան քրոնիկական հիվանդություններ, եւ որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:



























