Հայաստանում արտակարգ դրության ժամանակահատվածում ամենաշատ աշխատողները կրթության ոլորտում են` մոտ 110 հազար մարդ: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Երկրորդ տեղում, ըստ նրա, առեւտրի ոլորտն է` 104 հազար մարդ, իսկ երրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է` 68 հազար:

«Գյուղատնտեսության ոլորտը մեզ մոտ չի հաշվվել, քանի որ այնտեղ գրանցում չկա»,- պարզաբանեց փոխվարչապետը: