Միջոցառումների 7-րդ փաթեթով աջակցություն կարող են ստանալ նաեւ այն հղի կանայք, ում ամուսինները չեն աշխատել նաեւ մինչեւ մարտի 30-ը: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա պարզաբանմամբ՝ միջոցառումների 7-րդ փաթեթի շահառուներն առայժմ ընդամենը 5957-ն են: «Միջոցառումների այս փաթեթով աջակցության գումարը կազմում է 100 հազար դրամ: Դիմում ներկայացնելու կարիք չկա: Ստացողների ցուցակին կարելի է ծանոթանալ online.ssa.am կայքում: Եթե քաղաքացիների մոտ հարցեր ծագեն, ապա կարող են զանգահարել թեժ գծի 011 300 114 հեռախոսահամարով»,- հավելեց նախարարը:





























