«Գոլոս Արմենիի» թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսը հասել է Էրեբունի շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այն հայտնաբերվել է տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ:

«Ամեն օր նորություններ ենք կարդում, թե մեր հայրենակիցներից քանիսն են վարակվել կորոնավիրուսով: Սակայն եթե ժամանակին յուրաքանչյուր ոլորտում հստակ միջոցներ ձեռնարկվեին, ապա իրավիճակն այսօր այսիսին չէր լինի: Բազմիցս գրել ենք, որ արտակարգ դրության սահմանումից հետո ԲԴԽ-ն իր ուղիղ պարտավորություններն իրականացնելու փոխարեն ինքնամեկուսացավ: Ոչ մի հստակ եւ հասկանալի փաստաթուղթ չընդունվեց: Այդ իրավիճակը անհարմարություններ ստեղծեց դատավորների համար: Երեւանի դատարանները, որքան մեզ հայտնի, բաց են: ԲԴԽ-ի ազդեցությունը իր պտուղները բերեց: Այդ վիրուսի հիպերակտիվության մասին հիշեցնել պետք չէ: Արդյոք հիվանդը իր գործընկերներից մեկին վարակել է՝ ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը: