Կորոնավիրուսը, հավանաբար, կհարվածի ԱՄՆ տնտեսությանը չորս անգամ ավելի ուժգին, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, եւ երկրում կգրանցվի գործազրկության ամենաբարձր մակարդակը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, կանխատեսում է Goldman Sachs ներդրումային բանկը։

ԱՄՆ-ում գործազրկության ընդհանուր մակարդակը կհասնի 15 տոկոսի «եւ անգամ դա ամբողջովին չի արտացոլում իրավիճակի լրջությունը», քանի որ աշխատողները կզրկվեն աշխատանքին, սակայն չեն փնտրի նորը՝ հույս ունենալով տնտեսական ակտիվության վերականգնման վրա, կանխատեսում է Ուոլ սթրիթում ֆինանսական ընկերությունը, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Դա կուղեկցվի ԱՄՆ ՀՆԱ նվազմամբ 11 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա հետ եւ 34 տոկոսով եռամսյակային կտրվածքով։ Երկու ցուցանիշներն էլ զգալիորեն ավելի վատն են, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը։

Goldman Sachs-ի գլխավոր տնտեսագետ Յան Հաթցիուսը նշել է, որ սովորական վիճակին վերադարձ, հնարավոր է, տեղի չի ունենա, քանի դեռ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված չէ։

Նա հրավիրել է հատուկ ուշադրություն արտադրությանն ու շինարարությանը, մասնավորապես, ավտոմոբիլային արդյունաբերությանը։

Աշխատանքային ռեժիմում տնտեսության ճյուղերի վերականգնումը պետք է հանգեցնի տնտեսական աճի վերականգնմանը, որը, Հաթցիուսի խոսքով, աննախադեպ կլինի ԱՄՆ-ի համար։

Նա ենթադրել է, որ երրորդ եռամսյակում աճը կկազմի 19 տոկոս՝ ի տարբերություն երկրորդի, իսկ չորրորդ եռամսյակում տեղի կունենա եւս մեկ աճ արդեն 12 տոկոսով։