Չինաստանը լրջորեն մտահոգված է Ատողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու շուրջ ԱՄՆ որոշմամբ, հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Չժաո Լիցզյանը, հաղորդում է AP-ն։

«Լինելով հանրային առողջապահության գլոբալ անվտանգության ոլորտում ամենահեղինակավոր եւ պրոֆեսիոնալ միջազգային ինստիտուտ՝ ԱՀԿ-ը անփոխարինելի դերակատարում ունի հանրային առողջապահության համաշխարհային ճգնաժամին արձագանքելու հարցում»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է ԱՄՆ-ի ներդրումներն այդ կազմակերպության մեջ՝ մեղադրելով, որ այն անկարող է ձեռնարկել միջոցներ Չինաստանում հայտնվելուց հետո վիրուսի տարածումն աշխարհում կանխելու ուղղությամբ։ «ԱՀԿ-ն չի կարողացել կատարել իր հիմնական պարտականությունը եւ պետք է պատասխանատվություն կրի»,-ասել է Թրամփը։

Չժաո Լիցզյանը նշել է, որ ԱՄՆ որոշումը «կթուլացնի ԱՀԿ-ի հնարավորությունները եւ կձախողի համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը»։ Դրա գործունեությունը վերաբերում է բոլոր երկրներին՝ ներառյալ ԱՄՆ-ը, որոնք հատկապես առավել խոցելի են ճգնաժամի նկատմամբ»։