Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ կերպ չվտանգեն: Այս մասին ասված է Արցախ/Տեղեկատվական շտաբի Ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում։



























