Իրական հեղափոխությունից հետո մեծածավալ աշխատանքների կարիք է լինելու, որպեսզի հնարավոր դառնա պետական կառույցներն ու հանրային բարձրաստիճան պաշտոնյաների կարգավիճակը դարձնել բարձր հարգանքի արժանի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Իսկ առանց բարձր հարգանքի որեւէ էական հաջողություն գրանցելն անհնարին է», գրել է իրավապաշտպանը եւ հետգրություն թողել․
«Կանգ առեք, մի շարունակեք ոչնչացնել կարեւոր ինստիտուտների նկատմամբ անհրաժեշտ հարգանքը»։



























