Ոստիկանությունը դերասան Նիկոլաս Քեյջին կասկածում է սեփական` հնգամյա որդու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Քեյջի արարքի մասին առաջինը ոստիկանություն է դիմել մի վկա, ով պնդում է, որ դերասանը երեխային գետնին է գցել:
Ոստիկանական հաշվետվության մեջ առկա է հարբած Քեյջի կնոջ խոսքերը, համաձայն որոնց` դերասանը որդուն գրկած է եղել, եւ քանի որ հարբած է եղել, կորցրել է հավասարակշռությունն ու երեխային գրկից գետնին գցել:
Դերասանը ձերբակալվել է ապրիլի 23-ի վաղ առավոտյան, Նոր Օռլեանում: Նա սուր վեճի է բռնվել կնոջ հետ: Փողոցում տեղի ունեցած այդ տեսարանի ականատեսները ոստիկանություն են կանչել:
Երբ ոստիկանները հարբած Քեյջին առաջարկել են վերադառնալ տուն, դերասանը պատասխանել է, թե վատ չէր լինի, եթե իրեն ձերբակալեին: Արդյունքում Քեյջը ձերբակալվել է եւ մեղադրվում է հասարակական կարգը խախտելու եւ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Ականատեսները պնդում են, որ Քեյջն, իբր, խփել է իր կնոջը: Դերասանին գրավի դիմաց արագ ազատ են արձակել: Նրա կինը մտադիր չէ պնդել, որ քերական գործ հարուցվի ամուսնու դեմ, նա նաեւ նշել է, որ Քեյջն իրեն ծեծի չի ենթարկել:





























