Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն ու նրա ընկեր, կանադացի դիզայներ եւ կինոռեժիսոր Դեվիդ Ֆերնիշը պատմել են, թե ինչպես են մինչեւ 4 ամսականը իրենց որդուն պահել կրծքի կաթով:

Պարզվել է, որ Զաքարիի կենսաբանական մայրը հեղուկ կաթն ուղարկել է FedEx սուրհանդակային ծառայության միջոցով:

«Առաջին չորս ամիսները, երբ փոքրիկը մեծանում էր Լոս-Անջելեսում, մայրը ամեն օր կաթ էր ուղարկում»,- ասել է 64-ամյա Էլթոն Ջոնը Բարբարա Ուոլթերսին տված հարցազրույցում եւ հավելել. «Կենսաբանական մայրն ու նրա ընտանիքը մեր կյանքի մի մասն են եւ մասնակցելու են տղայի դաստիարակությանը»:

Նշենք, որ 2010թ. վերջին Էլթոն Ջոնն ու նրա ամուսին Ֆերնիշը որդեգրել էին մի փոքրիկի: Զաքարի Ջեքսոն Լիվոն Ֆերնիշ-Ջոնը միասեռ զույգի առաջին երեխան է: Ջոնն ու Ֆերնիշն իրար հետ ապրում արդեն 17 տարի: