Սննդամթերքի շուկայում մենք ունենք հուսալի վիճակ, գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացի մի քանի ապրանքնատեսակներից մենք ապրանքային դեֆիցիտ չունենք եւ չենք ունենալու: Այս ընթացքում Վրաստանի եւ ՌԴ-ի մեր գործընկերների հետ սերտ գործակցության արդյունքում այս պահին մեզ հաջողվել է լուծել Հայաստանի բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումներն ի սկզբանե պրոբլեմ չեն եղել»,-ասաց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ զեկուցեց, որ Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցիչը լիարժեք անցել է իր պարտականությունների կատարմանը. «Վերջին օրերին էլ իր պարտականությունը կատարել է հեռահար, օժանդակողների միջոցով: ԱԳՆ մեր գործընկերները սերտ համագործակցություն են ցուցաբերել: Կարանտինի մեջ չի, դուրս է եկել, աշխատում է»:





























