Դերասանուհի Լինդսի Լոհանը, ով դատապարտվել է 120 օրվա կալանքի եւ 480 ժամ հասարակական աշխատանքի, մեկ շաբաթ կաշխատի Լոս Անջելեսի շրջանային դիահերձարանում։ Նա կմաքրի աղբամանները, կհավաքի հանգստյան սենյակը։ Լինդսին չի լինի սենյակներում, ուր հերձում են մահացածներին, սակայն կլինի այնտեղ, ուր հավաքվում եւ պահպանվում են մարմինները, այնպես որ Լինդսին չի խուսափի մեռյալների հետ հանդիպումից։
Բացի դիահերձարանից, Լինդսին 360 ժամ կաշխատի Լոս Անջելեսի կանանց կենտրոնում։ 22-ամյա աստղը 120-օրյա կալանքի դատապարտվել է ապրիլի 22-ից։ Նրա փաստաբան Շոուն Շամպանը կարողացել է հասնել նրան, որ դերասանուհուն թույլ տան կալանքը փոխարինել գրավով։ Սակայն հասարակական աշխատանքից դերասանուհին չի կարողացել խուսափել։





























