Ինտերնետի բացակայության դեպքում քաղաքացիները կարող են աջակցություն ստանալ հեռախոսով, ինչպես նաեւ դիմելով նախարարության տարածքային գրասենյակներ: Այս մասին «Ազատություն» ռ/կ ուղիղ եթերում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը ստիպում է նորովի ադապտացվել իրականությանը: «Պետությունը ձգտում է, որպեսզի հաշվի առնվեն առաջացած տեխնիկական խնդիրները»,- նշել է նախարարը:





























