Մեր օրերի գլխավոր նարկոբարոն համարվող Հոաքին Գուսմանի (ավելի հայտնի է որպես Էլ Չապո, Գաճաճ) ընտանիքը, սկսել է օգնել բնակչության աղքատ շերտերին, որոնք տուժել են կորոնավիրուսից, հաղորդում է Reuters-ը:

Հանցագործի երեխաներն ու համախոհները հրապարակել են տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են հանձնում տուփեր առաջին անհրաժեշտության ապրանքներով Էլ Չապոյի կողմից, որտեղ ձեթ է, շաքարավազ, բրինձ եւ զուգարանի թուղթ: Բաշխումը կազմակերպել էր նարկոբարոնի դուստր Ալեխանդրինան:

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Ֆրանկո Էրնստի կարծիքով՝ հանցագործները հույս ունեն դառնալ հերոսներ աղքատ մարդկանց աչքերում: «Նրանք ցանկանում են օգտագործել ճգնաժամը իրենց նկատմամբ վստահությունը մեծացնելու եւ կառավարության նկատմամբ վստահությունը կրճատելու համար»,-ընդգծել է նա:

Մինչեւ 2016 թվականին կալանավորվելը Հոաքին Գուսմանը «Սինալոա» կարտելի ղեկավարն էր եւ համարվում էր աշխարհում ամենահզոր նարկոբարոններից մեկը: Կալանքից հետո նրան արտահանձնել էին ԱՄՆ, որտեղ դատապարտել ցմահ ազատազրկման առանց բողոքարկման իրավունքի: Գուսմանը համարվում է հերոս իր հայրենի գյուղում: