Հագուստի եւ կոսմետիկայի մասնագիտացված խանութների մանրածախ առեւտուրն արգելված է: ԱՅս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Աշխատակիցներն իրենց աշխատանքային ժամին չպետք է լքեն ձեռնարկությունների եւ խանութների տարածքը, որոնց գործունեությունը թույլատրված է»,-նշեց նա: