Այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանուցում են գտնվում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 59 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«11 հիվանդ էլ տեղափոխվել է Երեւան եւ բուժումն այնտեղ է շարունակում։ Այս պահին ունենք տանը ինքնամեկուսացված 141 եւ հյուրանոցում մեկուսացված 140 քաղաքացի։ Մինչ այս պահն ունեցել ենք 83 հիվանդ, 10 ապաքինված եւ 3 մահ»,– ասաց մարզպետը:




























