Հայաստանում ապրիլի 28-29-ին արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, որից բացահայտվել է 1-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված գողության 19 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 12 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու 1-ական եւ գողության 2 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 4 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























