Կորոնավիրուսից պատճառով առաջացած ճգնաժամի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել պետական բյուջեում` դրա հնարավոր բացասական հետեւանքները մեղմելու համար: Այս մասին ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ  Ջանջուղազյանը:

Նախարարը նկատեց, որ երկրում, ինչպես եւ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն աննախադեպ է: «Մենք կարծում ենք, որ նման իրավիճակում անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ճգնաժամին դիմակայելու եւ առկա ֆինանսական կորուստները վերականգնելու համար, ինչը թույլ կտա ապահովել հետագա տնտեսական աճի տեմպը»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը:

Սակայն Ջանջուղազյանն ասաց, որ COVID-19-ի պատճառով Հայաստանում 2 տոկոս տնտեսական անկում է սպասվում` ակնկալվող աճի փոխարեն: Ընդ որում, համաշխարհային տնտեսական անկումը կլինի 3 տոոկսի սահմաններում:

Նախարարի խոսքով` լրջորեն կկրճատվեն տրանշերը Ռուսաստանից եւ Հայաստանին մոտ գտնվող այլ երկրներից, որտեղ հայկական սփյուռք կա, մեծապես կտուժի զբոսաշրջության եւ ծառայությունների ոլորտը, զգալիորեն կնվազեն արտահանումը եւ ներդրումները: Բյուջեի կորուստները մոտ 324 միլիարդ դրամ կկազմեն: Ընդ որում, նա հավաստիացրեց, որ ՀՀ կառավարությունը նույնիսկ նման ծանր իրավիճակում չի պատրաստվում լրջորեն կրճատել պետբյուջեով նախատեսված ծախսերը: «Կվերանայվի նաեւ պետական բյուջեի եկամտի ինդեքսը: Ըստ ներկայացված սցենարի` մենք 169 միլիարդ դրամով ավելի քիչ հարկային եկամուտներ կստանանք»,- հավելեց Ջանջուղազյանը:

Ծախսերի կրճատման տեսքով արմատական քայլերից խուսափելու համար իշխանությունները որոշել են միջոցներ վերցնել միջազգային դոնորներից` դրանով իսկ եւս 150 միլիարդ դրամով ավելացնելով պետական պարտքի չափը: