2020 թվականի սեպտեմբերին Հայաստանը ստիպված կլինի մարել 2013-ի եվրապարտատոմսերի վերջին տրանշը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համավարակը գործազրկության աճի կհանգեցնի, եւ հնարավոր է` սնանկությունների թվի աճի: «Այնուամենայնիվ, կառավարությունը մտադիր չէ բարձրացնել ավել վաղ ներգրավված վարկային ռեսուրսների վճարումների ժամկետների հետաձգման հարցը, այդ թվում` 2013 թվականի առաջին տրանշի եվրապարտատոմսերի մնացած մասի:
Սեպտեմբերին կվճարվի վերջին 100 միլիոնանոց արժեկտրոնը եվրապարտատոմսերի տեսքով նախկինում տեղադրված 500 միլիոն դոլարից: Դա տեղի կունենա այդ թվում նաեւ միասնական գանձապետական հաշվին կուտակված 300 միլիարդ դրամի հաշվին, սակայն կառավարությունը չի կարող ամբողջությամբ օգտագործել այդ միջոցները», պարզաբանեց Ջանջուղազյանը:




























