Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին: Քվեարկության ընթացքում 82 պատգամավորներց աջակցեցին նախաձեռնությանը, դեմ հանդես եկավ 12-ը, ձեռնպահ՝ 14-ը:
Նշենք, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով քաղաքացիների անձնական ազատությունների սահմանափակման հնարավորություն: Այդպիսով, անձնական ազատությունների իրավունքը կարող է սահմանափակվել իշխանության մարմինների գրավոր կամ բանավոր հրամանով:




























