ՀՀ արդարադատության նախարարությունը նոր փոփոխություններ է պատրաստել կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ տվյալ օրինագծում արմատական փոփոխություններ չկան, սակայն կրում են կոսմետիկ բնույթ:
«Մանսավորապես, մենք ավելացրել ենք սահմանադրական դրույթ, համաձայն որի՝ քաղաքացիների իրավունքները կարող են սահմանափակվել երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հաշվի են առնվել նաեւ կրթության մարդու իրավունքները: Մարդը կրթություն ստանալու իրավունք ունի, սակայն ստեղծված իրավիճակում կրթական գործընթացը կարող է անցկացվել ՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները: Տվյալ իրավիճակում խոսքը հեռահար կրթություն ստանալու հնարավորություն մասին է»,-պարզաբանեց Գրիգորյանը:
Փոխնախարարը նկատեց, որ տեքստից հանվել է ազատ տեղաշարժի իրավունքի մասին ձեւակերպումը: «Սակայն բանավոր հրաման կտրվի միայն այն դեպքում, եթե հնարավոր չլինի գրավոր շարադրել»,-նշեց Գրիգորյանը:



























