Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 1,9%-ով, ընդ որում՝ եվրոգոտում այդ ցուցանիշը կնվազի 5,3%-ով, Ռուսաստանին սպասում է ՀՆԱ-ի նվազում 3,4%-ով: Նման կանխատեսում հինգշաբթի օրը հրապարակել է Ifo տնտեսական ինստիտուտը (Մյունխեն)՝ 110 երկրներից 1000 փորձագետների հետազոտության հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա աննախադեպ ցածր ցուցանիշ է 1989 թվականից ի վեր, երբ սկսեցին անցկացվել նմանատիպ հարցումներ»,- նշում են հետազոտության հեղինակները:
Կանխատեսման արդյունքների համաձայն՝ Իտալիայի ՀՆԱ-ն կընկնի 7%-ով, Միացյալ Նահանգներինը՝ 4,6%-ով, իսկ Ճապոնիաինը՝ 3,3%-ով: Չինաստանը եւ Հնդկաստանը կպահպանեն ՀՆԱ-ի աճը, բայց դրա դինամիկան կնվազի մինչեւ 2,3% եւ 2,5%՝ համապատասխանաբար։
Հարցված փորձագետները առանձնացրել են ներդրումների նվազումը, սպառողների եկամուտների նվազումը եւ արտադրությունների դադարեցումը՝ որպես ստեղծված իրավիճակի հիմնական խնդիրներ, եւ որպես հակամիջոցներ առաջարկում են բարձրացնել ձեռնարկությունների լիկվիդայնությունը, թույլ տալ կենտրոնական բանկերի կողմից հարկերի ժամկետանց վճարումը եւ արժեթղթերի գնումը։




























