Աշխարհում նավթի եւ գազի հորատման սարքերի թիվը 2020 թվականի ապրիլին մարտի համեմատ նվազել է 450 միավորով եւ կազմել 1514` այդպիսով կրճատվելով 23 տոկոսով: Այսպիսի գնահատականներ է ուրբաթ օրը ներկայացրել Baker Hughes ընկերությունը, որը զբաղվում է նավթային ծառայությունների մատուցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, մեկ տարի առաջ` 2019-ի ապրիլին, աշխարհում 2140 հորատման սարք կար: Այդպես, մեկ տարվա ընթացքում դրանց թիվը նվազել է 626-ով կամ 29 տոկոսով:

Նշվում է, որ Միացյալ Նահանգներում նավթի եւ գազի հորատման սարքերն մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 206-ով (26.6 տոկոսով), ապրիլին դրանք 566 էին: Կանադայում մարտ ամսվա համեմատ աշտարակների քանակը նվազել է չորս անգամ` 100-ից հասնելով 33-ի: Ընկերության տվյալներով` Եվրոպայում ապրիլ ամսվա ընթացքում հորատման սարքերի քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 11-ով` հասնելով 112-ի, Մերձավոր Արեւելքում` 8-ով` մինչեւ 240 սարք, Լատինական Ամերիկայում` 80-ով` մինչեւ 89 սարք, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` 40-ով` մինչեւ 191 սարք, Աֆրիկայում` 5 սարքով` մինչեւ 103 սարք: