Մենք չենք վախենում Չինաստանի հետ գրկախառնությունից: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, հաղորդում է «Mir.kz»-ը:

«Այսօր Չինաստանը Ղազախստանի խոշորագույն արտաքին առեւտրատնտեսական գործընկերներից է: Անցած տարվա արդյունքներով մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 14,5 մլրդ դոլար: 2018 թվականին աճի տեմպերը կազմել է 11,5%, 2019 թվականին՝ 23%»,-նշել է Տոկաեւը:

Ղազախստանի նախագահի խոսքով՝ չինաստանի շուկան մեծ հնարավորություններ է տալիս:

«Մենք չենք վախենում Չինաստանի հետ գրկախառնությունից»,-նշել է նա: