Սպիտակ տունը հայտարարել է, որ Վարակիչ հիվանդությունների եւ ալերգիայի ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆոցին ցուցմունք չի տա կորոնավիրուսի պանդեմիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹՐամփի արձագանքի մասին, հաղորդում է Reuters-ը:

Թրամփի վարչակազմն այդ հարցով մասնավոր անձանց ներգրավումը «ոչ արդյունավետ» է անվանել:

«Այն դեպքում, երբ Թրամփի վարչակազմը շարունակում է իր կառավարական արձագանքը, Կոնգրեսում լսումներին մասնավոր անձանց ներգրավելը ոչ արդյունավետ ենք համարում»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջուդ Դիրը:

Ինչպես հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Եվա Հոլանդերը, Ֆոցիի ցուցմունքին ձգտում էր հասնել առողջապահության ծրագրերով զբաղվող կոմիտեն: