Հանրապետության տարածքում՝ մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ի ցերեկը՝ նույնքան կբարձրանա:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, երեկոյան Երեւանում մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը` +19 +21:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +156,

Կոտայքի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +15,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +6 +8, ցերեկը` +14 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +15,

Լոռիում գիշերը` +3 +8, ցերեկը` +13 +18,

Տավուշում գիշերը` +7 +11, ցերեկը` +16 +20,

Արագածոտնի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +7 +11, ցերեկը` +17+20,

Արարատում գիշերը` +8 +12, ցերեկը` +17 +20,

Արմավիրում գիշերը` +8 +12, ցերեկը` +17 +20,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +8 +12, ցերեկը` +17 +20,

Սյունիքի հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +20 +25,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +6 +11, ցերեկը` +12 +17,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +7 +11, ցերեկը` +13 +17 (հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +20 +25):