Հայաստանի իշխանությունները բախվել են լուրջ մարտահրավերների, ուստի սկսել են կատաղի հետապնդումներ իրականացնել ընդդիմության նկատմամբ։ «Известия»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՈ-ի Կովկասի հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին ճնշելով՝ իշխող թիմը երկու նպատակ է հետապնդում․

«Մի դեպքում Փաշինյանը կարծում է, թե սրանով ճնշում է Մոսկվային․ իբր թե թիրախավորված գործիչները կարևոր են ՌԴ-ի համար, ուստի Մոսկվան կփորձի պաշտպանել նրանց, ինչն էլ կդառնա բանակցային առարկա։ Մյուս դեպքում սա ընդդիմախոսներին լռեցնելու ուղղակի փորձ է։ Ակնհայտ է, որ իշխանության համար բարդ փուլ է սկսվում, և բողոքի ալիքը կարող է մեծանալ․ ուստի որոշել են կանխարգելիչ հարված հասցնել ընդդիմությանը»,- նշել է Սիլաևը։